Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ կայացել է «Բանակն առանց մարդասպանների» անունը կրող ակցիա, որը նախաձեռնել էին վերջին շրջանում հայկական բանակում գրանցված զինծառայողների մահացության դեպքերով մտահոգ ՀՀ քաղաքացիները:
Ակցիային մասնակցում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆեմինիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, քաղաքական-հասարակական ակտիվիստներ, հրապարակախոսներ:
Ակցիային միանում էին նաև անցորդները, որոնց թվում կային նաև օտարերկրացիներ, ովքեր ցանկություն էին հայտնում զրուցել սպանված զինվորների հարազատների հետ:
Նշենք, որ ակցիային մասնակցեցին մի քանի տասնյակ մարդիկ:
Հիշեցնենք, որ օգոստոսին հայկական բանակում երկու աղմկահարույց դեպք է տեղի ունեցել: Զոհված զինծառայող Վարդան Սևյանի մահը ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է որպես ինքնասպանություն, իսկ ԼՂՀ-ում զոհված Աղասի Աբրահամյանի դեպքում պաշտոնյաները հետաքննություն են սկսել և արդեն կան ձերբակալվածներ:
Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ կայացել է «Բանակն առանց մարդասպանների» անունը կրող ակցիա, որը նախաձեռնել էին վերջին շրջանում հայկական բանակում գրանցված զինծառայողների մահացության դեպքերով մտահոգ ՀՀ քաղաքացիները:Ակցիային մասնակցում էին մի քանի տասնյակ քաղաքացիներ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆեմինիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, քաղաքական-հասարակական ակտիվիստներ, հրապարակախոսներ:Ակցիային միանում էին նաև անցորդները, որոնց թվում կային նաև օտարերկրացիներ, ովքեր ցանկություն էին հայտնում զրուցել սպանված զինվորների հարազատների հետ:








Նշենք, որ ակցիային մասնակցեցին մի քանի տասնյակ մարդիկ:Հիշեցնենք, որ օգոստոսին հայկական բանակում երկու աղմկահարույց դեպք է տեղի ունեցել: Զոհված զինծառայող Վարդան Սևյանի մահը ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է որպես ինքնասպանություն, իսկ ԼՂՀ-ում զոհված Աղասի Աբրահամյանի դեպքում պաշտոնյաները հետաքննություն են սկսել և արդեն կան ձերբակալվածներ:










