Home / Հայաստան / Եվս երկու ձերբակալված` Աղասի Աբրահամյանի գործով

Եվս երկու ձերբակալված` Աղասի Աբրահամյանի գործով

ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսoր ձերբակալվել է ևս երկու սպա: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Սպաներին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:  Նշենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր մեկ սպա, մեկ զինվոր և բուժկետի ղեկավարը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը մահացել է օգոստոսի 26-ին: Նախնական տեղեկությունների համաձայն, մահվան պատճառ է դարձել ծեծը: Նա կռիվ է արել մեկ այլ զինծառայողի հետ, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Աբրահամյանին տեղափոխել են բուժկետ, որտեղ բուժկետի ղեկավարը ծեծի է ենթարկել Աբրահամյանին` պատաճառաբանելով, որ վերջինս սիմուլյացիայի է դիմում: Դրանից հետո Աբրահամյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Այժմ նախաքննությունը պետք է պարզի, թե որ վնասվածքներն են մահացու եղել երիտասարդի համար: Բացի դա, բուժկետի ղեկավարը մեղադրվում է նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու համար: