Home / Հայաստան / Թաիլանդում ջրհեղեղը նահանջում է. վտանգը պահպանվում է

Թաիլանդում ջրհեղեղը նահանջում է. վտանգը պահպանվում է

Թեև Բանգկոկի կենտրոնական փողոցները դեռևս շարունակում են ջրի տակ մնալ, ընդհանուր առմամբ ջրհեղեղը սկսել է նահանջել: Այդուհանդերձ, առնվազն երկու շաբաթ կպահանջվի, որպեսզի  Թաիլանդի մայրաքաղաքի գետերն ափ վերադառնան:

Ներկայումս փրկարար ծառայությունները  փորձում են վերացնել քաղաքի փողոցները ողողած ջուրը, սակայն այս միջոցառումները բավարար չեն: Երկրի իշխանություններն արդեն Բանգկոկ են ուղարկել հավելյալ փրկարար ծառայություններ:

Թաիլանդի վարչապետ Ինգլակ Չինավաթը հայտարարել է. «Մենք բոլորս պետք է դեռևս մի քանի շաբաթ դիմանանք: Կանխատեսումների համաձայն, ջրի մակարդակը կսկի նվազել արդեն վաղը: Հիմա մենք պետք է ամբարտակները պահպանենք: Եթե նոր անձրևներ և փոթորիկներ չլինեն, շատ շուտով ամեն ինչ կկարգավորվի»:

Թեև Բանգկոկը կարողացավ դիմակայել Սիամական հեղեղին. նոր ջրհեղեղներըի վտանգը չի վերացել, հայտարարել են քաղաքային իշխանությունները:

Հոկտեմբերի 27-ից 31-ը Բանկոկում ոչ աշխատանքային օրեր են: Կրթական հաստատությունները փակ կլինեն մինչև նոյեմբերի կեսերը: