Home / Հայաստան / Բրյանսկում հայտնաբերվել է գետնի տակ կորած երեխայի դին

Բրյանսկում հայտնաբերվել է գետնի տակ կորած երեխայի դին

Բրյանսկում փրկարարները հայտնաբերել են հունվարի 8-ին կոյուղու մեջ ընկած  մեկուկես ամյա երեխայի դին, հայտնում է «Ինտերֆաքսը»: Որոնողական աշխատանքները 28 ժամ են տևել:

Ողբերգական  միջադեպը տեղի է ունեցել Բրյանսկի Սովետսկի թաղամասում` օդաչուների հիշատակի հուշարձանի մոտ: 26-ամյա Տատյանա Դիդենկոն զբոսնելիս է եղել իր մեկուկես ամյա որդի Կիրիլի հետ: Վերջինս մանկասայլակում է եղել: Հանկարծ նրանց ոտքի տակ ասֆալտը փլվել է: Ինչպես պարզվել է ավելի ուշ, դեպքի վայրում պայթել է կեղտաջրի խողովակը: Մայրը ընկել էր փոսի մեջ, սակայն լուրջ վնասվածքներ չէր ստացել, մինչդեռ երեխային տարել էր ջրի հոսքը:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Վարկածներից մեկի համաձայն` ողբերգության պատճառը կեղտաջրերի խողովակատարների տեղադրման ընթացքում թույլ տրված խախտումներն են: