Home / Հայաստան / Ինչպես ստացվեց, որ Էրդողանը ճիշտ է

Ինչպես ստացվեց, որ Էրդողանը ճիշտ է

Ֆրանսիան արգելել է հերքել Օսմանյան Կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը, և դա սխալ է, կարծում է այսօր Tagesspigel պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ Մորից Շուլերը: Ըստ նրա` չի կարելի քննադատել ուրիշներին խոսքի ազատության բացակայության համար, երբ ինքդ փորձում ես այն սահմանափակել, հավելում է նա:

Թուրքիայի վարչապետը Փարիզի որոշումը «սպանդ է որակել, որն ուղղված է խոսքի ազատության դեմ»:

«Եվ որքան էլ որ տարօրինակ թվա, Էրդողանը, լինելով ցանկացած տիպի խոսքի ազատությունների սահմանափակման փորձագետ, այս հարցում ճիշտ է: Նա, ով պահանջում է դա (ազատություն), ինչպես, օրինակ, դանիական ծաղրանկարիչների կամ եգիպտացի բլոգերների դեպքում, պետք է հանդուրժի միևնույն երևույթը սեփական երկրում: Այլապես ինչպե՞ս կարող է Ֆրանսիան իր վրա վերցնել վստահության արժանի խոսքի ազատության պաշտպանի դերը»:

Ինչպես գրում է հեղինակը, «պատմական ռեֆլեկսիաների գործընթացը չպետք է ղեկավարվի իրավաբանական պահանջներով, անգամ եթե դրանք կոչված են պաշտպանելու բարին: Ժողովրդավարական կառուցվածք ունեցող երկրում ոչ ոք չի կարող  հասնել «ճշմարիտ, պետության կողմից հաստատված պատմական տեսանելիության», ասում է Գերմանիսյի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վիլֆրիդ Հասեմերը:

Նման օրենքների գինը, լինեն դրանք ազգային սոցիալիստական և ստալինիստական հանցագործությունները Հունգարիայում և Լեհաստանում կամ Հոլոքոստը` Գերմանիայում, շատ բարձր է: Նրանք արհեստականորեն բարձրացնում են իրենց կողմից արգելված երևույթի գինը: Բացի դա, ցանկացած արգելք պետք է վերահսկվի, ցանկացած արգելք անխուսափելիորեն հանգեցնում է հայտնի խղճի գերիների հայտնվելուն, իսկ իրավական պատիժը ինքն իրենով այս պարագայում դառնում է ոչ դյուրին խնդիր: