Home / Հայաստան / Չեխիայում տեղադրել են Վացլավ Հավելի Սիրտը

Չեխիայում տեղադրել են Վացլավ Հավելի Սիրտը

Հայտնի չեխ արվեստագետներ Ռոման Շվեյդան և Լուկաշ Գավլովսկին ուրբաթ Պրահայի Ազգային թատրոնի դիմաց Չեխիայի առաջին նախագահի` Վացլավ Հավելի հիշատակին նվիրված խորհրդանշական Սիրտ-հուշարձան են տեղադրել:

Երկու մետրանոց հուշարձանի համար պատրաստանյութ են դարձել այն մոմերի մնացորդները, որոնք վառվել են Հավելի մահվան կապակցությամբ Չեխիայում հայտարված սգո օրերին սուրբ Վացլավի հուշարձանի մոտ և երկրի այլ վայրերում`գյուղերում և քաղաքներում:

Արվեստագետներն իրենց ստեղծագործությունը հատուկ բաց սրտի ձևով են պատրստել, ուր կարելի է մտնել և սիրտը ներսի կողմից դիտել:

«Այն նյութը, որը մենք օգտագործել ենք, շատ լույս է պարունակում իր մեջ: Այս մոմերի մեջ են ամփոփված ճիշտ հասարակության մասին մարդկանց պատկերացումները, այն հույսը, որ միշտ կարելի է ճիշտ և քո պատկերացումներին համապատասխան գործել: Սա այն հույսն է, որ պարտադիր չէ, որ քաղաքականությունը անպայման կեղտոտ գործ լինի»,- ասել է Լուկաշ Գավլովսկին:

Նրա խոսքով` անսովոր հուշարձանի քաշը երկու տոննա է: Ակցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ մոմե արձանը մինչ գարուն կդիմանա և եղանակը թույլ կտա պահպանել Վացլավ Հավելի սիրտը երկու ամիս: