Home / Տեսանյութեր / Դատարանը Սոկրատեսին արդարացրել է նրա մահվանից 2500 տարի անց

Դատարանը Սոկրատեսին արդարացրել է նրա մահվանից 2500 տարի անց

Աթենքի դատարանը անտիկ փիլիսոփա Սոկրատեսի մահից 2500 անց որոշում է կայացրել արդարացնել նրան: Այս անգամ, հայտնի պատճառով, Սոկրատեսը դատական նիստին ներկա չի եղել. նրա շահերը պաշտպանում էին 10 փաստաբաններ և իրավապաշտպաններ, հայտնում է France24-ը:

Սոկրատեսի գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել մ.թ.ա. 399թ.: Նրա մեղադրում էին աստծվածներին չընդունելու և երիտասարդներին իր գաղափարներով այլասեռելու մեջ: Դատարանում Սոկրատեսը, ով իր շահերը միայնակ էր պաշտպանում, անընդհատ հեգնում էր և կոչ էր անում պարգևատրել իրեն իր կեցվածքի համար: Դատարանը որոշել էր Սոկրատեսին մահվան կամ հավերժ օտարման դատապարտել: Փիլիսոփան ընտրել էր մահը և թույն ընդունել, և մի քանի րոպե անց մահացել:

Այս անգամ Սոկրատեսի գործում ներգրավված էին հայտնի իրավաբաններ` Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից: Դատավորների կարծիքները հավասարաչափ կիսվել են, ինչը Աթենքի օրենքներով նշանակում է, որ նրան պետք է արդարացնեն: Դատարանում ներկաներից 584-ը Սոկրատեսին անմեղ են ճանաչել, 282-ը` մեղավոր: Այսպիսով, նրան արդարացրել են: