Home / Հայաստան / «Կոնգրեսը» մերժել է նույնասեռականների խնդիրներին առնչվող ֆիլմի համար դահլիճ տրամադրել

«Կոնգրեսը» մերժել է նույնասեռականների խնդիրներին առնչվող ֆիլմի համար դահլիճ տրամադրել

Այսօր  և վաղը Երևանի «Կոնգրես» հյուրանոցում չի կայանա Սերբիայում նույնասեռականների խնդիրն արծարծող Parada ֆիլմի ցուցադրությունը: Հիշեցնենք, որ ֆիլմը նախատեսում են ցուցադրել Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և Գերմանիայի դեսպանատունը:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել են ԵՄ պատվիրակության հասարակայնության հետ բաժնից, «Կոնգրես» հյուրանոցը հրաժարվել է դահլիճ տրամադրել, թեև նախապես պայմանավորվածություն է եղել:

«Կոնգրես» հյուրանոցի բիզնես բաժնի պատասխանատու Անի Մալխասյանը Epress.am-ին ասել է հետևյալը. «Ֆիլմը մեզ մոտ չի ցուցադրվելու, իսկ թե ինչու՝ հարցրեք ԵՄ պատվիրակությունից»:

Հիշեցնենք, որ որ ֆիլմի ցուդադրության դեմ բողոքում են «Հայազն» միության անդամները: Ավելի վաղ դահլիճ հրաժարվել էր տրամնադրել The Club ռեստորանը և Տիկնիկային թատրոնը:

ԵՄ պատվիրակությունը նշում է, որ, այնուամենայնիվ, ցուցադրելու է ֆիլմը, և շարունակում է դահլիճ փնտրել: