Home / Հայաստան / «Եթե պոռնիկը բարոյական մարդուն անվանում է պոռնիկ…». Զուրաբյանը «հաչոցից» չի նեղանում

«Եթե պոռնիկը բարոյական մարդուն անվանում է պոռնիկ…». Զուրաբյանը «հաչոցից» չի նեղանում

Եթե պոռնիկը բարոյական մարդուն անվանում է պոռնիկ, դրանից ոչ մի բան չի փոխվում, բարոյական մարդը մնում է բարոյական մարդ, իսկ պոռնիկը ավելի է  բացահայտում իր էությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ ասել է Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական մի քանի պատգամավորների՝ իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Հիշեցնենք, որ  Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե 2013-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անելու է Գագիկ Ծառուկյանին և Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից հեռացնելու համար:

Այս հարցազրույցից հետո, մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ բան կորցնելու վախով տառապում է հենց ինքը` ՀԱԿ համակարգողն ու իր շեֆը, որն  այս տարիների ընթացքում վերածվել է այս կամ այն քաղաքական ուժի կցորդի:

Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ հաչոցից նեղանալ պետք չէ:

«Ի վերջո չի կարելի նեղանալ կամ մտահոգվել էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր աստիճանին գտնվող էակներից: Հարցը մենակ այն հայտարարության մեջ չէ, որ վերաբերում էր ՀՀԿ-ին, հարցը կոմպլեքս է և վերաբերում է նաև այս բոլոր մեր բացահայտումներին, որ արեցինք: Ես զգում եմ՝ լարվածությունն աճում է: Իսկապես մենք խոսում ենք փաստարկներով, իսկ նրանք ոչինչ չունեն հակադրելու: Եվ, բնականաբար, անցել են անձնական վիրավորանքների, բայց այդ վիրավորանքները ինձ բացարձակապես չեն մտահոգում»,- ասել է Լևոն Զուրաբյանը: