Home / Հայաստան / Ֆրանսիայի դեսպանը չխոսեց Օսկանյանի և Առաքելյանի մասին, պատմում էր ԵՄ-ից

Ֆրանսիայի դեսպանը չխոսեց Օսկանյանի և Առաքելյանի մասին, պատմում էր ԵՄ-ից

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով այսօր հանդիպում է ունցել ԵՊՀ ուսանողների հետ, հանդիպման ավարտին հրաժարվել է իր կարծիքը հայտնել Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի, ինչպես նաև ՀԱԿ ակտիվիստների, մասնավորապես, Տիգրան Առաքելյանի դեմ ընդունված դատական վճռի մասին: Epress.am-ի հարցին ի պատասխան՝ դեսպանն ասել է, որ չի մեկնաբանում «Հայաստանի ընթացիկ զարգացումները»:

Ռենոն ուսանողների հետ հանդիպմանը խոսել է Եվրամիության և այդ կառույցին խաղաղության Նոբելյան մրցանակ տալու մասին՝ կարծիք հայտնելով, որ դրա շնորհումը ոչ միայն արդարացված էր, այլև ուշացած:

«ԵՄ-ն ստեղծվել է պատերազմի ամենաթեժ պահին, երբ Ֆրանսիան ու Գերմանիան 100-ամյա պատերազմից հետո հաշտություն կնքեցին: Մինչ այժմ էլ այդ երկրները ԵՄ-ի հիմնասյուներից են և նրանց միջև հակապարտություն դժվար է պատկերացնել: Ուստի՝ չի կարող ավելի լուրջ հակամարտություն լինել ու անլուծելի: Դա վերաբերում է նաև հայ-ադրբեջանական համակարտությանը: Մենք կազմակերպում ենք հանդիպումներ, սակայն ոչ ոք ձեր փոխարեն չի կարող խաղաղություն հաստատել», – ասել է Անրի Ռենոն:

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ