Home / Հայաստան / Միջազգային հիմնադրամները դադարեցնում են «Խոսրովի արգելոցի» ֆինանսավորումը

Միջազգային հիմնադրամները դադարեցնում են «Խոսրովի արգելոցի» ֆինանսավորումը

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու Կովկասի բնության հիմնադրամը դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արման Վերմիշյանը:

Նա նշել է՝ որոշման պատճառն այն է, որ «Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը խախտումներով է անցկացվել և արդյունքում հաղթել է Գաբրիել Պողոսյանը, ով չունի բարձրագույն կրթություն և չի համապատասխանում այդ պաշտոնը ստանձնելուն»:

«Կովկասյան հիմնադրամը ունի 3-ամյա ծրագիր: Այս եռամսյակի ֆինանսավորումը կազմում էր 250 հազար եվրոյին համարժեք դրամ, որից մոտ 220 հազարը արդեն  տրամադրվել է: Եթե նոր մրցույթ չհայտարարվի, մենք մնացած գումարը չենք տա, ու նոր եռամսյա ծրագիր ֆինասնավորելու մասին ևս խոսք չի կարող լինել», – ասել է  Վերմիշյանը:

Բնապահպանները նամակ են հղել ՀՀ բնապահպանության նախարարին, որում կոչ է արել ազատել Գաբրիել Պողոսյանին զբաղեցրած պաշտոնից: