Հայ Ազգային Կոնգրեսը, որը 5 տարի ղեկավարում է համաժողովրդական շարժումը, կարիք ունի կազմակերպական փոփոխութունների: Այս մասին ՀՀՇ արտահերթ համագումարին հայտարարել է վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«ՀՀՇ-ն ռեֆորմների կողմնակից է: Կուսակցության անվանափոխությունը հնարավորություն կտա ներգրավել անկուսակցականների, երիտասարդների, տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների», – ասել է Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ՀՀՇ-ն չի լուծարվելու, պահպանելու է քաղաքական, իրավական, պատմական սեփականատիրական իրավունքները և վերանվանվելու է:
«ՀԱԿ-ը ՀՀՇ-ի իրավահաջորդն է», – հայտարարել է Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀՇ համագումարը մեկնարկել է ժ.12.00-ին Կառավարության նիստերի դահլիճում: Օրակարգում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը միանալու հարցն է:
Զեկույցների մեկնարկից առաջ ՀՀՇ անդամ Բաբկեն Արարքցյանն առաջարկել է համագումարի ընթացքոմ ներկայացնել ՀՀՇ հայտարարությունը՝ կապված անցած նախագահական ընտրոթյունների հետ: Նրա առաջարկը քվեարկությոան դրվեց և ընդունվեց: