Home / Տեսանյութեր / Փոխգնդապետը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար. ՊՆ

Փոխգնդապետը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար. ՊՆ

Մարտի 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 35-ամյա փոխգնդապետ Ս.Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն և կապիտան Ա.Մ.-ն: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ս.Մ.-ն բացատրություն է տվել, որ իր ընկերոջ՝  Ա.Մ-ի միջնորդությամբ, Ա.Ա.ից վերցրել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս իր ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս:

Ս.Մ. խոստովանական ցուցմունք է տվել և հայտնել նաև, որ 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին,  տարբեր զինծառայողներից վերցրել է խոշոր չափերի գումարներ, որպեսզի միջնորդի, նրանց տարբեր պաշտոնների նշանակմանը:

Վերոնշյալը հիմնավորվել է Ա.Մ-ի և Ա.Ա.-ի կողմից տրված հաղորդումներով», – նշում են հաղորդագրության հեղինակները:

ՀՀ ՊՆ Քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է

մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է: