Home / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանում անձրև, ամպրոպ և կարկուտ են կանխատեսում

Գալիք օրերին Հայաստանում անձրև, ամպրոպ և կարկուտ են կանխատեսում

Հայաստանում մայիսի 13-ից 17-ն առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 13-ից 17-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին նույնպես սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում կդիտվի: Այդ օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը հասնելու է +25-ի, իսկ գիշերային ժամերին՝ +14-ի: