Մայիսի 15-ին՝ կեսգիշերի մոտ, հրդեհ է բռնկվել է Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: 3 հարկանի շենքը վառվել է ամբողջ գիշեր:
Առավոտյան հրշեջ-փրկարարներ ստիպված են եղել պայթեցնել շենքի արտաքին պատը, որպեսզի կարողանան հասնել հրդեհի օջախին:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 17 մարտական հաշվարկ, ավելի քան 100 հրշեջ-փրկարար:
Լուսանկարները՝ Քնար Խուդոյանի