Այսօր Ազգային ժողովը 76 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունել է Կառավարության ծրագիրը: Քվերակությունից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է քվեարկելու ծրագրին: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունն իրենց դասում է այլընտրանքային ուժի շարքին:
Ծրագրին դեմ են քվեարկել ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», կողմ են եղել իշխող կոալիցիան ներկայացնող ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:
Քվեարկությունից առաջ ելույթ է խնդրել նաև անկախ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը, ով ասել է, որ կողմ է քվերարկելու ծրագրին, քանի որ զրուցել է Տիգրան Սարգսյանի հետ, բարձրացրել է իր տարածքի խնդիրները և ստացել վարչապետի դրանց անդրադառնալու խոստումը: