ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարցրել է՝ երբ է կնքվել գազի գնի բարձրացման մասին պայմանագիրը: Նախարարը պատասխանել է, որ կոնկրետ անմասթիվ չի հիշում: Մանուկյանը խնդրել է հիշել գոնե ամիսը, սակայն Արմեն Մովիսսյանը դա հիշել ևս դժվարացել է:
«Հարցի ենթատեքստը հետևյալն է. ձեր ասած ամսաթիվը պետք է համեմատենք երկու ամսաթվերի հետ՝ Սերժ Սարգսյանի հայտարարության օրվա հետ՝ մարտի 18-ի, երբ նա ասաց, որ գազի գնի բարձարցման լուրերը հեյրուրանք են, և փետրվարի 18-ի՝ նախագահական ընտրությունների հետ»,- ասել է Արամ Մանուկյանը:
«Հաստատ եղել է ավելի ուշ: Կոնկերտ՝ կնայենք, կասենք»,- պատասխանել է Մովսիսյանը:
Գազի սակագնի մասին էներգետիկայի նախարարին հարց է ուղղել նաև «Ժառնաության» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Նա վկայակոչել է Հայաաստանում Իրանի դեսպանի այն հայտարարությունը, թե Իրանը ավելի էժան գազ է մտադիր տրամադրել Հայաստանին, քան Ռուսատանն է անում: Նախարարը հերքել է դեսպանի հայտարարությունը՝ պնդելով, որ ռուսական գազի սակագնից էժանը Հայաստանի համար չկա: Արզումանյանը, հակադարձելով, հորդորել է Իրանի դեսպանին կանչել բացատրության ԱԳՆ, եթե նա սուտ հայտարարություն է արել:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի և էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշում է կայացրել: Մեկ կիլովատ էլէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ: