Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախել է քննչական մեկուսարանից դատարան տեղափոխված ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը: Այս տեղեկությունը Еpress.am-ի հետ զրույցում հաստատել է ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Փախուստի դիմածն ամբաստանյալ է, ով մեղադրվում է մի շարք գողություններ կատարելու մեջ: Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ ամբաստանյալին գտնելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ՝ 351 հոդվածի 1-ին մասով», – ասել է Մալխասյանը: