Home / Հայաստան / Թաթուլ և ընկերներ

Թաթուլ և ընկերներ

Ապրիլի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում տեղի է ունեցել երգիչ Թաթուլ Ավոյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Երկրպագուները հնարավորություն են ունեցել կենդանի կատարմամբ լսել նրա հայտնի երգերը՝ «Դառնացել է այս աշխարհը», «Քեֆ-քեֆ», «Ջան Հայաստան», «Պապիկ եմ դարձել», «Իմ ախպերս», «Սրտի բանալի» և այլն։ Համերգից հետո համալիրը լքող մարդկանց բազմությունը վրդովեցրել է սոցցանցերի բարձրաճաշակ օգտատերերին։ Հերթական մշակութային պատերազմին Epress.am-ը հետևել է ֆեյսբուքով, բազմաթիվ մեկնաբանություններից առանձնացրել ենք ընդամենը մի քանիսը.

Perch Mesropyan․ — Թաթուլի համերգին ավելի շատ մարդ էր գնացել քան եկեղեցի սուրբ հարության տոնին: Երբ պետք է հնչեին աղոթքներ, հնչում էր էստրադան։ Շատերը նախընտրեցին պրոժեկտորնրի գունավոր լույսերը՝ մոռանալով Հարության լույսը…

Մարիամ Մնացականյան․ — Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Տիգրան Դավթյան․ — Մենակ չասեք փող եք տվել գնացել եք Թաթուլ Ավոյանի համերգին ու լսել ցան-ցան-ցան, վիշի մալի կուպացան, մեր հավերը զարգացան։ Կարո՞ղ ա, ձրի ա եղել տոմսերը։ Էտ փողին կարաիք առնեիք ծամոն, նարկոծիկ վերջիվերջո։

Gohar Gyozalyan․ — mardel Tatuli hamergin pox kta gna? enqana ure, trche, ergelu tex@ arden artasanuma)))

Артем Меликджанян․ — Մի պահ ա գալիս, որ ինձ թվում ա ես ապրում եմ Ստամբուլում, ոչ թե Երևանում։

Lusine Mkrtchyan․ — Apres Tatul jan, SNORHAVOR TAREDARCT․

Shushane Sakunts․ — Գուցե վերջը հենց էս ա՞

Nvard Qotanjyan․ — Այ դրա համար էլ էս ենք․․․ Աստված չի ներում․․․ Դուք պետք է տեսնեիք Եվրոպայում ինչպես քշեցին հուդաներին ու ինչպես ճրագալույսը տարան իրենց տները հրաշք հավատացյալներ․․․ քրիստոնյա ազգերը ուրիշ են․․․ թաթուլ․․․

MAMUL.am․ — «Նույնիսկ Թաթուլ լսող հասարակության հետ կարելի է ստեղծել բարձր որակի պետություն, եթե էլիտաներն ազգային են»․ Գևորգ Բարսեղյան։

Վազգեն Ղուկոնց․ — Թաթուլ Ավոյանի համերգին ավելի շատ մարդ է եղել, քան որևէ հայ հանճարի հուղարկավորությանը, իսկ սա նշանակում է, որ նա, նա, նա, նա, նա, նա, նա, նա, նա՝ Թաթուլը կենդանի լեգենդ է:

Arpi Voskanyan․ — Թաթուլը գնացել, Մարզահամերգայինում համերգ ա տվել, որ ինչպես դահլիճի անունից ա երեւում՝ ոչ էն ա համերգ ա, ոչ էն ա սպորտ, ոչ արվեստ բառը կա մեջը, ոչ մշակույթ, ոչ էլ երաժշտություն։ Ու մի հատ աղմուկ-աղաղակ։ Ինչ- որ չեմ հիշում, որ նույն աղմուկ-աղակակը լիներ, երբ կամերային երաժշտության տունը իր օրացույցի մեջ ներառեց  Նազենիի՝ Ավետ Բարսեղյանի ընթերցումները, եւ երբ կամերայինի հարգարժան նվագախումբը համաձայնեց նվագակցել՝ բացահայտելով կամ Թաթուլ լսողներից էլ ցածր գրական ճաշակը, կամ մասնագիտական պատվախնդրության իսպառ բացակայությունը։

Vahan Babayan․ — Պետք է հասկանալ Թաթուլ լսող էլեկտորատը ում՞ է ընտրելու։ Ակնհայտ է,որ Թաթուլ լսող ու երկրպագող մեր քաղաքացիները ևս ընտրելու են իրենց սրտի կուսակցությանը:

Tigran Nalchajyan․ — Ո՞նց թե։ Մեր ժողովուրդը Թաթուլ ա լսու՞մ։ Այ քեզ նորություն:

Վազգեն Ղուկոնց․ — Ձեր հավերը զարգացան, դուք մնացիք նույն հավը:

Nelly Sargsyan․ — Առավոտը բարի չէր հոգու խորքում Թաթուլ սիրող, բայց Շոպեն լսող իմ հայրենակիցների համար։

Rob Mouradian․ — Սա ազգային անվտանգությանը սպառնացող երևույթ ա! Այ քեզ դեֆորմացիա, դեգրադացիա: Ուղղակի Խայտառակություն:

Tatev Tigranyan․ — Եթե Թաթուլ Ավոյանի նման երգիչները Հայաստանում ունեն այսքան հանդիսատես, դա ոչ միայն մտահոգիչ է, այլ արդեն վտանգավոր։ Թաթուլ Ավոյանի երաժշտությունը — դա կեղծ էմոցիա է, ծույլ մտքի թմրադեղ, սինթետիկ հաճույք։

Tamara Petrosyan․ — Աշխարհին տվեցինք Շառլ Ազնավուր, Արամ Խաչատրյան, մեզ պահեցինք թաթուլ, արամ ասատրյան…

Aida Karapetyan․ — Կոմիտաս ծնած  ազգս,
Թաթուլ է լսում…
Էլի ու էլի
ղողանջ է մթագնումի…
…Դե, եկ,
վարդապետ
ու մի խենթանա

I am Yerevan․ — I don’t listen to Tatul—never have, and most likely never will. I’m only here to respond to the so-called “intellectual” crowd leaving comments under his concert videos, saying it’s a shame so many people attend or listen to his music.

Truth is, Tatul is far more talented than most of the foreign hip hop artists you praise. But because they sing in English, you automatically assume they’re better. Hate to break it to you, but some of the music you’ve been enjoying all these years – is junk.

Tamara Ghazaryan․ — երգը քաղաքականության հետ մի խառնեք երեվի մենակ դուք եք հայերեն սովորել կոմունիստը ժամանակ ազերի զեյնաբ խանլարովայի համերգին էլ էին գնում հայերեն չգիտեին ???? չեմ կարծում որ մենակ Կոմիտասի շարականներ եք լսում:

Mariam Martirosian․ — Պետությանը հարստացնելու փոխարեն անհայտ մարդկանց են հարստացնում (50 դրամ ավտոբուսի տոմսեր չառնողները)։

Լուսինե Մարգարյան․ — Ես մասսայի բազմության վրա չեմ զարմանում, այլ նրա, որ համերգը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագի օրն է ու փաստացի հարյուրավոր (գուցե հազարավոր) մարդիկ նախընտրել են լինեն համերգի տեղում… չասեք թե համերգից հետո գնացին եկեղեցի, դա ճրագ տանելու կլինի, ոչ թե Պատարագի։ Ինչ արած, ամենքը իր առաջնահերթությունն ունի… Աստված իմաստություն տա ամենքիս…

Tyom Khachatryan․ — Թաթուլը միշտել սիրվելա հայ ազգի կողմից։ Չմոռանանք 90-ականներին ովքեր էին ազգին ուրախացնում, ում երգերով էին պարում ուրախանում, ու մեկ էլ հայրենասեր ու կռված տղերքի մեծամասնությունն էլ Թաթուլ ա լսում, մի խառնեք իրար…