ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով, որպեսզի Շանթ Հարությունյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ն քննություն սկսի և արդյունքների մասին հայտնի իրեն՝ պատգամավորին:
Իր դիմումում Փաշինյանը գրել է, որ նոյեմբերի 6-ին այցեցել է ՀՀ Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր և այնտեղ հանդիպում ունեցել նոյեմբերի 5-ի Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ: Փաշինյանը գրել է, որ Շանթ Հարությունյանը իրեն ասել է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ ոստիանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը իր նկատմամբ բռնություններ են կիրառել: Ըստ Հարությունյանի՝ վերջինս սպառնալիքներ է հնչեցրել նաև Շանթի ոդրու հասցեին և սեռական բնույթի նվաստացուցիչ հայհոյանքներ տվել, և այդ ընթացում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը: