Home / Հայաստան / ԱԻՆ-ը բանկում տեղադրված պայթուցիկի մասին կեղծ ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը բանկում տեղադրված պայթուցիկի մասին կեղծ ահազանգ է ստացել

Երևանի «Արցախ» բանկի Կիևյան մասնաճյուղում պայթուցիկ սարք տեղադրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Еpress.am-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարությունից:

«Այսօր, ժամը 14:18-ին ահազանգ է ստացվել, որ մասնաճյուղում պայթուցիկ է տեղադրված, սակայն որոնողական, փրկարարական աշխատանքներից հետո պարզվել է, որ պայթուցիկ չկա», – փոխանցել են ԱԻՆ-ից:

Նշենք, որ փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարհանել են բանկի աշխատակիցներին, շենքի բնակիչներին, մոտակա մանկապարտեզի աշխատակազմին ու երեխաներին: