հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայաստանը կհրաժարվի՞ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկացիներին վաճառելուց

Հայաստանը կհրաժարվի՞ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկացիներին վաճառելուց

Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից 180 մլն դոլարով Որոտանի ՀԷԿ-երի համալիրի ձեռքբերումը վտանգված է, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթը հիշեցնում է՝ երբ նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան ընկերությունը պատրաստվում է գնել համալիրը, իշխանությունները դա ներկայացրին ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ՝ ցույց տալով թե ամեն ինչ չէ, որ տալու են ռուսներին։

Բայց «Ժողովուրդ»-ը գրում է, որ Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հարցի փակ քննարկման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը մի քանի օր առաջ անսպասելիորեն վերանայվել է։

«Մեր տեղեկություններով՝ հայկական կողմը վերջին պահին ամերիկյան ընկերությանն առաջադրել է երկարաժամկետ ներդրումների նոր պայմաններ։ Թե ինչու է գործադիրը նախապես համաձայնեցված պայմանագիրը հենց Վլադիմիր Պուտինի այցի օրերին վերանայել, դժվար չէ կռահել։ Նկատենք, որ այս գործարքի վիժեցումը կարող է բացասական անդրադառնալ ԱՄՆ-ի հետ համատեղ մյուս ծրագրերի վրա», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում