Home / Հայաստան / Զորակոչիկներին ցրտին ժամերով սպասեցրել են զինկոմիսարիատի դիմաց

Զորակոչիկներին ցրտին ժամերով սպասեցրել են զինկոմիսարիատի դիմաց

Դեկտեմբերի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ և նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ ասված է, որ մարդկանց թույլ չեն տվել սպասել ներսում և ներս են հրավիրել հերթով:

«Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների նկատմամբ:

Հետևաբար, պահանջում ենք ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝ հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար:

Իսկ նման վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցներին ենթարկել պատասխանատվության», – ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ։

Լուսանկարը hcav.am-ին տրամարդել են զորակոչիկի ծնողները, արված է բջջային հեռախոսով