Home / Հայաստան / «Այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս»․ Գասպարյանը՝ Ուկրաինայի դեպքերի մասին

«Այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս»․ Գասպարյանը՝ Ուկրաինայի դեպքերի մասին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ուկրաինայում ցուցարարների նկատմամբ «Բերկուտի» գործողությունները լկտիութուն է որակել։ Այս մասին նա ասել է Galatv.am-ի հետ զրույցում։

«Այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս, այ հիմա հասկացեք ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջարդում և չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք», – ասել է Գասպարյանն ու ավելացրել՝ «Բայց անդադար չենք կարող հանդուրժել…»։

«Իհարկե, ամեն ինչ վատ է… քաղաքացին է ոստիկանին հարվածում, խփում, կրակում, և, իհարկե, վատ է, որ ոստիկանությունն է դա անում: Հենց դրա համար եմ ես ասում, որ չարությանը չարությամբ պատասխանելով` հաղթում է չարը: Ուկրաինան մեծ երկիր է, միգուցե նման ախմախություն իրեն իրավունք չունի թույլ տալու, բայց մենք փոքր երկիր ենք, և մենք իմաստուն պիտի լինենք: Հիմարությունը հիմարություն է ծնում, չարությունը՝ չարություն, անարդարությունը՝ անարդարություն.. .ամբողջ ասածս հենց դրա մեջ է, որ չլինենք այդպիսին: Եթե նույնիսկ քո համար չարիք են գործում, դու բարի քայլերով պատասխանիր, այդ ժամանակ բարին կհաղթի, այլ ոչ թե չարը», – ասել է ոստիկանապետը: