Home / Հայաստան / Դուբայում հայերն ադամանդի վաճառքով զբաղվող հնդիկի են սպանել

Դուբայում հայերն ադամանդի վաճառքով զբաղվող հնդիկի են սպանել

Օրեր առաջ ադամանդի մշակմամբ զբաղվող հնդկական առաջատար ընկերության վաճառքների գծով տնօրենը սպանվել է հայկական մաֆիայի անդամների կողմից, հայտնում է Times of India-ն։

Հնդկաստանի՝ Թանկարժեք քարերի և ոսկերչական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի (GJEPC) տվյալներով՝ հայերը զոհին խեղդամահ են արել։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Դուբայի Նաիֆ թաղամասի ոսկու շուկայում։

Times of India-ն նշում է, որ լուրը ցնցել է Մումբայ ու Սուրատա քաղաքների՝ թանկարժեք քարերի առևտրով զբաղվողներին, ու հատկապես նրանց, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են Դուբայում։

Վաճառքի տնօրենը աշխատում էր «Colour Source» ընկերությունում։ Նա ապրում էր Դուբայում՝ հղի կնոջ հետ։

GJEPC-ի համանախագահ Ռամեշ Որան Times of India-ի հետ զրույցում ասել է․ «Սա ցնցող լուր է Հնդկաստանի ադամանդագործ համայնքի համար։ Դուբայի Քրեական հետախուզության վարչությունը արդեն ձերբակալել է մեկ հայ կասկածյալի, ևս երկուսը շուտով կձերբակալվեն սպանության մեղադրանքով։ Մենք չենք բացահայտում զոհի ինքնությունը՝ նրա ընտանիքի անդամների խնդրանքով»։  

Լուսանկարը՝ wired.co.uk