Home / Հայաստան / ՄՄ հարցերով Հայաստան ժամանող աշխատանքային խմբերի վրա կառավարությունը 10 մլն դրամ է ծախսելու

ՄՄ հարցերով Հայաստան ժամանող աշխատանքային խմբերի վրա կառավարությունը 10 մլն դրամ է ծախսելու

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է 10 միլիոն դրամ հատկացնել Մաքսային միության ճանապարհային քարտեզն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած աշխատանքային խմբերի ծախսերը հոգալու համար։

Նշենք, որ նախագիծը կառավարությանն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը և ընդգծել, որ սեմինարների և կոնսուլտացիաների պատշաճ իրականացման համար Հայաստան են ժամանելու տարբեր աշխատանքային խմբեր։

«Այս ամենի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, դրանց հաշվին կազմակերպվելու են բոլոր աշխատանքային խմբերի աշխատանքները», – ասել է փոխնախարարը։