Home / Հայաստան / «Օֆշորային սկանդալի» հերոսին ձերբակալել են Թբիլիսիում

«Օֆշորային սկանդալի» հերոսին ձերբակալել են Թբիլիսիում

Հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում ձերբակալվել է «օֆշորային սկանդալի» հերոս, գործարար Աշոտ Սուքիասյանը: ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ «ներկայումս որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը»։ 

Աշոտ Սուքիասյանը, ով Նավասարդ Կճոյանի սանիկն է, հետախուզման մեջ էր, նա անցնում է գործարար Փայլակ Հայրապետյանի գործով: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:

Հիշեցնենք, որ hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալմն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում: