Home / Հայաստան / Ծաղկաձորում հայտնաբերել են «ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրենի դին

Ծաղկաձորում հայտնաբերել են «ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրենի դին

Փետրվարի 3-ին, Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Բիլայն) կոմերցիոն տնօրեն 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին, հայտնում է Shamshyan.com կայքը։

«Փետրվարի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի ոստիկանության ծառայողները, Ծաղկաձորում գործող ճոպանուղու անձնակազմը որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի քաղաքացի անհետ կորել է։ Մաղրաձեի մահվան պատճառը կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Ճոպանուղու մոտ հայտնաբերվել է Մաղրաձեին պատկանող Hyundai մակնիշի ավտոմեքենան», – նշում է կայքը։