Home / Տեսանյութեր / Հիվանդանոցում զինծառայող է մահացել

Հիվանդանոցում զինծառայող է մահացել

Այսօր Մուրացանի հոսպիտալում մահացել է 19-ամյա զինծառայող Արշակ Զարդարյանը: Այս մասին Epress.am-ին ասել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ ՊՆ խոսնակի՝ Զադայանի մոտ ախտորոշվել էր սուր թոքաբորբ, և նա արդեն մի քանի օր բուժում էր ստանում: Արշակ Զարդարյանը զորակոչվել էր 2013 թվականին Գորիսից:

Մեր տեղեկություններով՝ զինծառայողն իրականում սուր ինֆեկցիոն հիվանդություն է ունեցել և Մուրացանի հիվանդանոցից 2 օր առաջ տեղափոխվել էր Արաբկիր բ/կ: