հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Բնապահպանները խանգարել են միջազգային համաժողովի ընթացքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բնապահպանները խանգարել են միջազգային համաժողովի ընթացքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանում՝ «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում մեկնարկած Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության կազմակերպած «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային համաժողովի ընթացքին խանգարել են հայաստանցի բնապահպանները։

Ինչպես նշում է lragir.am-ը, բնապահպանները մտել են կոնֆերանսի դահլիճ և պարզել կարգախոսներ՝ «Համաշխարհային բանկը Հայաստանի թալանի մասնակիցն է», «Ձեռքերդ հեռու Հայաստանից», «մենք գիտենք ովքեր են հանքատերերը» եւ այլն: Բնապահպանները նաև ջուր են բերել հայաստանի ջրավազաններից և կոնֆերանսի մասնակիցներին, այդ թվում՝ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին առաջարկել խմել:

Ավելի վաղ բնապահպանները համաժողովի մասին իրենց կարծիքն ամփոփել էին հայտարարության մեջ։

Լուսնակարը՝ lragir.am

Տեսանյութը՝  armlur.am