հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մայիսի 1-ին անհետացած զինծառայողի դիակը գտել են չեզոք գոտում․ հարուցվել է քրեական գործ

Մայիսի 1-ին անհետացած զինծառայողի դիակը գտել են չեզոք գոտում․ հարուցվել է քրեական գործ

Զինծառայող, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին հայտնաբերելուց հետո նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այդ մասին հայտնել է ՊՆ քննչական բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):

Հիշեցնենք, որ Մերուժան Հարությունյանի դին հայտնաբերվել է մայիսի 11-ին՝ սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում: Զինծառայողի որոնողական աշխատանքները տարվում էին մայիսի 1-ից, երբ ԱԻՆ-ում ահազանգ ստացվեց, որ Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ և, ըստ նախնական վարկածի, ընկել է գետը:

Փրկարարները զինվորականների հետ համատեղ սկսել էին որոնողական աշխատանքները Արփա գետի երկայնքով՝ ընկնելու հավանական վայրից մինչ Նախիջևանի հետ սահմանի հատվածը (մոտ 600 մ):