Home / Հայաստան / Ինչու Կառավարության ծրագիրը դուր չի եկել ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին

Ինչու Կառավարության ծրագիրը դուր չի եկել ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին

Կառավարության ծրագրում բացակայում է ներկա իրավիճակի որևէ վերլուծություն, ավելին՝ ոչ մի քննադատություն չկա: Այս մասին ԱԺ-ում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ այս փաստը բացասական գնահատելով:

Նրա խոսքով՝ ինքը մարդկայնորեն հասկանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը՝ չքննադատել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն, ըստ Մարգարյանի, այս պահին Հովիկ Աբրահամյանը հասարակ մարդ չէ:

«Այո, Հովիկ Աբրահամյանը ժառանգել է տնտեսական ավերակներ, սակայն հույս ունեմ, որ ասածս չի օգտագործվի որպես արդարացում այս ծրագիրը չիրականացնելու համար»,- ասել է ԲՀԿ-ականը:

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ կարևոր է, որպեսզի կառավարությունը համագործակցի բոլոր փորձագետների հետ՝ անկախ նրանց ընդդիմություն, թե դիմություն լիելուց:

«Կուզենայինք տեսնել կառավարության վճռականությունն ընդդիմության մասին օրենքի ընդունման մասով: Առանց փոխադարձ զսպումների հնարավոր չէ աշխատել և հասնել արդյունքների», – ասել է Արծվիկ Մինասյանը:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ասել է, որ Կառավարությունը սխալվում է, եթե կարծում է, որ աշխատատեղեր ստեղծելը իր գործառույթը չէ: Նա նաև նկատել է, որ Կառավարությունը` ի թիվս այլ հարցերի, պետք է անկախություն տա համատիրություններին: Համատիրությունները կենդանանում են միայն ընտրությունից ընտրություն: Այդպես չպետք է լինի»,-ասել է Հովհաննես Մարգարյանը: