Home / Հայաստան / Հայաստանի և Ղարաբաղի միջև անցակետ չի լինի, խոստանում է նախարարը

Հայաստանի և Ղարաբաղի միջև անցակետ չի լինի, խոստանում է նախարարը

Ո՞ր միություն է Հայաստանը Ղարաբաղի հետ մտել։ Այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի հաշվետվությունից հետո Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հարցով է պատասխանել լրագրողների հարցին` մի՞թե Հայաստանը Եվրասիական միություն է մտնելու առանց Լեռնային Ղարաբաղի:

«ՄԱԿ, ԱՊՀ… ո՞ր մի միություն է ԼՂՀ-ն մեզ հետ մտել: Հիշեցրեք ինձ: Ինչ վերաբերում է անցակետին [երկու երկրների միջև], մենք երբեք անցակետ չենք ունեցել, ու, չեմ կարծում, որ ունենանք», – պատասխանել է Կարեն Ճշմարիտյանը:

Նա վստահեցրել է, որ ԼՂՀ-ում արտադրված ապրանքներն ազատորեն շարունակելու են շրջանառվել, ինչպես հաճախ արվել է նաև մինչև հիմա, այն է՝ ռեբրենդինգով՝ տարբերակվելով որպես Հայաստանում արտադրված ապրանքներ:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը երիտասարդ ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Մաքսային միությանն անդամակցելու հարցին ասել էր․ «Ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»։