Home / Հայաստան / Ուկրաինան բացատրել է՝ ինչու է դեսպանին Հայաստան վերադարձրել

Ուկրաինան բացատրել է՝ ինչու է դեսպանին Հայաստան վերադարձրել

Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշել է Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային վերադարձնել Հայաստան այն բանից հետո, երբ Հայաստանը Պյոտր Պորոշենկոյին շնորհավորել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը։

«Հայկական կողմը ողջունել է Ուկրաինայի նախագահի ընտրությունը և Ուկրաինայի հետ կառուցողական համագործակցության հույս հայտնել»,- նշել է նա՝ հավելելով, որ դեսպանն այս շաբաթ արդեն անցել է պարտականությունների իրականացման։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն Իվան Կուխտային հետ էր կանչել մարտի վերջին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դրական դիրքորոշում էր արտահայտել Ղրիմում անցկացված հանրաքվեի ու Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։