Home / Տեսանյութեր / Ավտոերթի մասնակիցներն ազատ են արձակվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավտոերթի մասնակիցներն ազատ են արձակվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներ Արթուր Սրոյանը, Արմեն Միքայելյանը, Արմեն Բիլյանը և Արտաշ Միսակյանը, ովքեր բերման էին ենթարկվել ավտոերթի ընթացքում, ազատ են արձակվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Գևորգ Սաֆարյանը։

«Մեր ընկերները մեզ հետ են, ոստիկանությունում նրանց նկատմամբ վարչական վարույթ չի կիրառվել։ Պայմանավորվածության համաձայն՝ ակցիան ավարտվել է», – նշել է մեր զրուցակիցը։

Ավելի վաղ ոստիկանությունը բերման էր ենթարկել «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության՝ արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծերի դեմ իրականացվող ավտոերթի մասնակիցներից մի քանիսին։

Երևանի Բրազիլիայի հրապարակից կեսօրին մեկնարկած երթի մասնակիցների ճանապարհն իրավապահները փակել են Լենինգրադյան փողոցում՝ ցուցարար վարորդներից պահանջելով ճանապարհը շարունակել փողոցի մյուս հատվածով։

Վարորդները փակել են ճանապարհն ու Լենինգրադյան փողոցում խցանում առաջացրել՝ ոստիկաններից պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված ցուցարարներին։