Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ պայքարող «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ, ակտիվիստ Սոնա Ասատրյանին այսօր բերման են ենթարկել ոստիկանություն գույքի դիտավորյալ վնասման ու սառը զենք պահելու կասկածանքով։ Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ասատրյանին բերման են ենթարկել Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տանը, որտեղ այսօր սկսվել են ապամոնտաժման աշխատանքները։ Ասատրյանը ակցիա էր անցկացնում՝ փոքր դանակով փորձելով կտրել շենքը փակող պաստառները։
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները նախորդ շաբաթվանից պայքարում են տան պահպանման համար՝ նշելով, որ այն պատմամշակութային արժեք է։ Անցյալ շաբաթ շենք ներխուժած մի քանի ակտիվիստի ևս բերման էին ենթարկել։
Լուսանկարը՝ a1plus.am-ի տեսանյութից փրինթ սքրին