Home / Հայաստան / Շահութահարկի նվազման ձևը կարող է բերել ստվերի մեծացման. քննարկում ԱԺ-ում

Շահութահարկի նվազման ձևը կարող է բերել ստվերի մեծացման. քննարկում ԱԺ-ում

Շահութահարկի նվազեցման մասին օրինագիծն իր մեջ բազում ռիսկեր է պարունակում, մասնավորապես, այն կարղ է բերել ստվերի մեծացմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը (լուսանկարում):

Նշենք, որ նոր օրինագծով կառավարությունն առաջարկում է նվազեցնել շահութահարկը հարկը 3.5 տոկոսից մինչև 1 տոկոս, այն տնտեսավարողների համար, ում տարեկան շրջանառությունը կազմում է 58.3 միլիոն դրամ։

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նոր օրինագիծը կբերի նրան, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչները կձգտեն ցույց տալ 58.3 միլիոնից պակաս շրջանառության շեմ՝ թաքցնելով իրենց եկամուտները:

Փոքր բիզնեսի համար շեմի մեծացումը կարևորել է ՀԱԿ խմբացկության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ շեմը պետք է սահմանվի 150 միլիոն դրամ, քանի որ 58.3 միլիոն շատ փոքր թիվ է տարեկան շրջանառության համար:

Զուրաբյանը նաև մտահոգություն է հայտնել, որ հարկային արտոնությունները տրվելու են միայն առքուվաճառքի ոլորտում աշխատող տնտեսավարողներին:

Այսօր ԱԺ-ում օրինագիծը ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Նա նշել է, որ նոր օրինագծով ոչ միայն կկրճատվի հարկը, այլև կսահմանվի նոր բիզնես կարգավիճակ՝ ընտանեկան բիզնես: Ըստ փոխնախարարի՝ ընտանեկան բիզնես կարգավիճակ ունեցող տնտեսավարողները հարկից կազատվեն: Դա կլինի այն դեպքում, եթե տնտեսվարողը կունենա մինչև 12 միլիոն շրջանառություն և գործի մեջ կներգրավի ընտանիքի անդամներին:

Ընդհանուր առմամբ, պատգամավորները ողջունել են շահութահարկի նվազման գազափարը, սակայն խորհուրդ են տվել կառավարությանը վերամշակել նախագիծը, որպեսզի հետագայում այն վերափոխելու կարիք չլինի: