Home / Հայաստան / Վարչապետն առայժմ չի կարողացել հասնել ոստիկանապետի հրաժարականին․ «ՀԺ»

Վարչապետն առայժմ չի կարողացել հասնել ոստիկանապետի հրաժարականին․ «ՀԺ»

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իշխանական իր աղբյուրներին։ Թերթի փոխանցմամբ, խնդիրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններն են։ Վերջինս ցանկանում է հասնել ոստիկանապետի հրաժարականին։

Գասպարյանն առաջին դիմումը ներկայացրել է ոստիկանության օրվա (ապրիլի 16-ին) հաջորդ իսկ օրը, իսկ երկրորդ դիմումը՝ այն օրերին, երբ խնդիրներ էին առաջացել Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ:

Երեկ, երբ թերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է գրել, նա պատասխանել է. «Հերքում եմ»:

Հետո Ահարոնյանը լուրը ճշտել է անձամբ ոստիկանապետի հետ ու կրկնել է. «Հերքում եմ»:

«Իրականում Սերժ Սարգսյանը չի ստորագրել Գասպարյանի հրաժարականի դիմումները, և, դատելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության ներկայացուցչի դրսևորած վարքից, դա բավական ոգևորել է Վլադիմիր Գասպարյանին», – գրում է թերթը։