Home / Տեսանյութեր / 2 երկրաշարժ և 4 հետցնցում Լոռու մարզում

2 երկրաշարժ և 4 հետցնցում Լոռու մարզում

Երեկ և այսօր 2 երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում։ Ինչպես հաղորդում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հուլիսի 6-ին, ժամը 11։13-ին Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ։

Հուլիսի 7-ին, ժամը 03.08-ին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Վանաձորից 13 կմ հարավ-արևմուտք։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, այն եղել է 4 մագնիտուդով, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում: