Home / Հայաստան / Ախթալայում պոչերն աղտոտում են շրջակա միջավայրը․ Էկոլուր

Ախթալայում պոչերն աղտոտում են շրջակա միջավայրը․ Էկոլուր

Ախթալայի վանքի մոտի «Նազիկ» ռեկուլտիվացված պոչամբարի պոչերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը, գրում է ecolur.org-ը։

«Նազիկ» պոչամբարն շահագործել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Պոչամբարը կոնսերվացվել է 2 անգամ: Առաջին անգամ՝ 1988թ-ին, երկրորդ անգամ՝ 2010-ին, որից հետո այն ռեկուլտիվացվել է և պոչամբարի տարածքում ծառեր են տնկվել:

Հոկտեմբերի 3-ին «ԷկոԼուր» բնապահպանական ՀԿ֊ի աշխատանքային խումբն այցելել է պոչամբարի տարածք: ՀԿ֊ի տարածած լուսանկարներում երևում է, որ ծառերը կպել են և պոչամբարի տարածքը կանաչել է: Սակայն անձրևների հետ պոչերը դուրս են եկել մակերես և հոսում են Ախթալայի կիրճ:

2akhtala 1akhtala