Ռուսաստանի 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի քննությունը Ռուսաստանին հանձնելը հակասում է ՀՀ օրենքներին։ Այս մասին Epress.am֊ի ստուդիայում հայտարարել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ գործում մինչ այս պահը մի շարք հարցեր են առաջացել, որոնց պատասխանները չկան։
Բաղդասարյանը հարց է տվել՝ ի՞նչ են անելու Հայաստանի իրավապահ մարմինները, եթե ռուսական կողմը քննության արդյունքում որոշի, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն անմեղ է։
Ըստ փաստաբանի՝ խախտվում է Պերմյակովի անմեղության կանխավարկածը։
Բաղդասարյանն ընդգծել է, որ առաջին իսկ առաջարկված վարկածն ընդունելը սխալ է, և, օրինակ, ճիշտ կլիներ հարց բարձրացնել՝ արդյոք Պերմյակովը միայնակ է գործել։
Մանրամասները՝ տեսանյութում