Մինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է խորհրդակցությունը Շիրակի մարզային ոստիկանությունում, Գյումրի քաղաք Երևանից մեծ թվով ոստիկանական ուժեր են ուղարկվում։
Ժ․17.40-ի սահմաններում Epress.am-ի թղթակիցը Գյումրի մուտք գործող 12 ոստիկանական մեքենա է տեսել։ Մոտ 10 րոպե անց ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ քաղաք է մտել 2 ավտոբուս, որոնցում նույնպես ոստիկաններ են եղել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ «նրանք ընդամենը գնում են փոխարինելու Գյումրիում հերթապահող ոստիկաններին»։
Նշենք, որ վերջին օրերին Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի, զինվորական ավանի, ՌԴ հյուպատոսարանի մոտ հայաստանցի ոստիկանները պարեկային ծառայություն են իրականացնում։