Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը հունվարի 15-ին բերման է ենթարկվել Երևանում Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ։
Բողոքողները պահանջում էին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությունը։
Epress.am֊ի հետ զրույցում Տիգրան Խզմալյանը խոսում է վերջին օրերի զարգացումների, հայկական գարնան, հեղափոխական իրավիճակի, ոստիկանության բաժանմունքում բերման ենթարկվածների նկատմամբ վերաբերմունքի, Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունների մասին։