Գեներալ֊մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ։ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նշանակման հրամանագիրն այսօր ստորագրել է Սերժ Սարգսյանը։
Ռազմական ինստիտուտի նախորդ ղեկավարը՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել փետրվարի 2-ին։ Վերջինիս հրաժարականը կապված է եղել հունվարի 29-ին ռազմական ինստիտուտում Հայկազ Բարսեղյանի սպանության հետ, որը կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 4 մարդ։ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման համաձայն, ձերբակալվածներից մեկը ռազմական ինստիտուտի պետի տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին է։