հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / «Ոմանք գեյ են, թեթև տարեք»․ գրաֆիտի Երևանի փողոցներում և կոչ ՀՀ իշխանություններին (ՖՈՏՈ)

«Ոմանք գեյ են, թեթև տարեք»․ գրաֆիտի Երևանի փողոցներում և կոչ ՀՀ իշխանություններին (ՖՈՏՈ)

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում ՀՀ նախագահին, Ազգային Ժողովի պատգամավորներին և կառավարությանը նամակ է հղել` կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները և զերծ մնալ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:

Նամակում նշված է, որ Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումների դեպքեր կարելի է հանդիպել կյանքի ցանկացած ոլորտում՝ ընտանիք, զինված ուժեր, եկեղեցի, օրինապահ մարմիններ, զբաղվածության ոլորտ, հանրային տարածքներ, ժամանցի վայրեր, առողջապահական ու կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ:

ՓԻՆՔ Արմենիան պետական այրերին կոչ է արել`

– Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։

– Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։

ՀՀ նախագահին հասցեագրված նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել են չպարգևատրել պետական նշանակության մրցանակներով այն անձանց և կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս բացահայտ ատելության կոչերով` թիրախավորելով ՀՀ ԼԳԲՏ քաղաքացիներին և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց:

Պատգամավորներին ուղարկված նամակում նաև կոչ է արվում ՀՀ ԱԺ ամբիոնը այլևս չօգտագործել որպես ատելության կոչերի հարթակ:

Կառավարությունից ակնկալվում է նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության կանխարգելման ու արգելմանը վերաբերող Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքում կատարված առաջարկությունների ընդունումն ու իրականացումը:

ՓԻՆՔ Արմենիան պաշտոնյաներին բացիկներ է նվիրել, որտեղ գրված են բռնության և խտրականության ենթարկված ԼԳԲՏ մարդկանց անձնական պատմությունները:

«Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան» ընդառաջ ակտիվիստները Երևանում տարածել են սթոունուոլյան ուղերձի հայերեն տարբերակը՝ «Ոմանք գեյ են, թեթև տարեք» (“Some People Are Gay. Get Over It!” ), ասված է Unzipped: Gay Armenia բլոգում:

2gay 3gay