Այսօր ժամը 18։00-ին էլէներգիայի թանկացման դեմ պայքարող հազարավոր քաղաքացիներ կրկին հավաքվել են Ազատության հրապարակում, չնայած առավոտյան նրանց նստացույցն աննախադեպ դաժանությամբ ցրել էին ոստիկանական ուժերը։
Հրապարակում առաջարկ է հնչել գնալ ՀՀ նախագահի նստավայր։ Ուժեղացուցիչների բացակայության պատճառով ոչ բոլորն են լսել այդ առաջարկը։ Մարդկանց մի մասը շարժվել է դեպի Մաշտոցի պողոտա և անցել է դիմացի մայթ, իսկ մյուս մասը արդեն ճանապարհին սկսել է համոզել գնացողներին հետ վերադառնալ Ազատության հրապարակ։ Նույն ժամանակահատվածում ոստիկանական մեքենաները խուճապահար շարժվել են դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնահատված, որտեղ երեկ ոստիկանները փակել էին ցուցարարների ճանապարհը։ Այնուամենայնիվ, մարդիկ վերադարձել են հրապարակ։