Home / Տեսանյութեր / «Հետմահու չենք ուզում». Մարդիկ կառավարությունից իրենց բնակարաններն են պահանջում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հետմահու չենք ուզում». Մարդիկ կառավարությունից իրենց բնակարաններն են պահանջում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիգրան Մեծ և Հանրապետություն փողոցների՝ տներից զրկված բնակիչներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և, բողոքելով այդ պահանջի չկատարման դեմ, փակել էին Տիգրան Մեծ պողոտան։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են փողոցի երթևեկելի մասից, իսկ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հրաժարվել է տեսախցիկների առջև խոսել նրանց հետ՝ խնդրելով բնակարանատերերին իր մոտ գալ երեկոյան։ 

Բնակիչները որոշել են նստացույց անել Կառավարության շենքի մոտ՝ մինչև հստակ պատասխան չստանան։ Տիգրան Մեծ 1 հասցեի տան սեփականատեր Մայիս Եփրեմյանն Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ իր պես 200 ընտանիք կա, որոնք տուժել են «Գլենդել Հիլզ» ընկերության գործունեությունից․ որը իրենց հասանելիք բնակարանները դեռ չի տվել, չնայած ժամկետներն անցել են։ 

«Մենք պայմանագիր ենք կապել 2009 թվականին։ Մեր շենքերը քանդելու դիմաց բնակարան պետք է ստանայինք նորակառույցներում 36 ամսվա ընթացքում, սակայն արդեն լռանում է 6 տարին։ Մնում ենք վարձով, վարձի գումարն էլ արդեն զոռով ենք ստանում։ Վերջի երկու ամսվա գումարը չենք ստացել։  Քանի որ մեր տան տեղը շինարարությունը  դադարեցրեցին, մեզ խոստացան Գինու գործարանի մոտ  կառուցվող շենքում բնակարան տալ, 10 հարկ կառուցեցին, կանգնեցին։ Չգիտենք՝ երբ կտան։ Այս ընթացքում ես երկու ինֆարկտ եմ ստացել»,֊ ասել է Եփրեմյանը։ 

1firdusi

Բողոքողներից մեկը նշել է, որ կան մարդիկ այս ընթացքում  մահացել կամ արտագաղթել են․ «Մենք մեր բնակարանները հիմա ենք ուզում, հետմահու չենք ուզում»։

Բնակիչներից Արմեն Սիմոնյանն ասել է, որ պայմանագիր կնքելու ժամանակ ինքը 18.000 ԱՄՆ դոլար է վճարել, որպեսզի իր մեկ սենյականոց բնակարանը հանձնելով՝ ստանա երկու սենյականոց նոր շենքում, սակայն մինչ այժմ չի ստացել ոչ տուն, ոչ իր գումարը։

2firdusi