Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանի որդին Արտաշատի քաղաքապետարանում իր մերձավորներին է տեղավորում․ «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանի որդին Արտաշատի քաղաքապետարանում իր մերձավորներին է տեղավորում․ «Հրապարակ»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հուլիսին ստանձնելով Արտաշատի քաղաքապետի պաշտոնը, փոփոխություններ է կատարել աշխատակազմում՝ այստեղ բերելով իր բարեկամներին ու մերձավորներին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Արգամ Աբրահամյանը փոխել է քաղաքապետի տեղակալներին ու երկու նոր մարդ է նշանակել․ մեկը՝ Հովիկ Աբրահամյանի հորաքրոջ թոռն է՝ Գագիկ Պողոսյանը, ով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Կարինե Պողոսյանի եղբայրն է, մյուսը՝ Արարատի նախկին փոխմարզպետ Սամվել Մինասյանը, ով համարվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից և 2014-ին աշխատանքից հեռացվել էր Արարատի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ armtimes.com