Home / Հայաստան / ՀԷՑ֊ի վաճառքի գործարքում կարող է ներգրավված լինել «Ռոսնեֆտը»․ «ՀԺ»

ՀԷՑ֊ի վաճառքի գործարքում կարող է ներգրավված լինել «Ռոսնեֆտը»․ «ՀԺ»

Չի կարելի բացառել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի գործարքում որևէ կարգավիճակով հանդես գա նաև ռուսական «Ռոսնեֆտ» կոնցեռնը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

ՀԷՑ–ը օֆշորային «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու հարցը կառավարությունում քննարկվել է սեպտեմբերի 17֊ին։

Այս ընկերության հիմնադիրը կրկին օֆշորային «Տուրվա Մենեջմենթ Լիմիթեդն» է, որը, իր հերթին, հիմնադրվել է «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդ» դարձյալ օֆշորային ընկերության կողմից։

«Եվ ահա «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդի» երեք հիմնադիրներից մեկը Հանս-Յորգ Ռուդլոֆֆն է, որը, ըստ «Կոմերսանտի», 2006-2013 թվականները եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ և, ըստ «Ֆայնենշլ Թայմզ» պարբերականի` համարվում է Պուտինի ամենավստահելի «արևմտյան բանկիրը»», ֊ գրում է «ՀԺ»֊ն։

Երեք տնօրեններից մեկն էլ «Ֆորա-բանկի» տնօրենների խորհրդի անդամ Սինան Բոդմերն է, իսկ «Ֆորա-բանկը» ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպի» սեփականությունն է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում