Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի արևելքում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում ադրբեջանական կողմից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 24-ամյա Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը առաջին անգամ տանկից արկակոծման է ենթարկել ԼՂՀ ՊԲ֊ի հարավում գտնվող մարտական դիրքերը։